AM
12 August 2024 - 06:24 AMT

Երկրաշարժ՝ Հայաստանում․ Գեղարքունիքում ուժգնությունը 5 բալ է եղել

Օգոստոսի 12-ին` տեղական ժամանակով 02:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:02-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Մարտունուց 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել:

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից, էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքում՝ 4 բալ և Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ։