AM
15 August 2024 - 08:51 AMT

Աբովյան փողոցի երթևեկելի 1-ին գոտին` միայն հասարակական տրանսպորտի համար

Օգոստոսի 15-ից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշված ճանապարհահատվածում կատարվել է համապատասխան գծանշում և տեղադրվել են ճանապարհային նշաններ: Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց շարժող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան հանվել է։