AM
16 August 2024 - 10:01 AMT

Oգոստոսի 17-ից սեպտեմբերի 17-ը Հալաբյանի առանձին հատվածներ միակողմանի փակ կլինեն

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ժամը՝ 23:00-ից 08:00-ն, միակողմանի փակ է լինելու Հալաբյանի՝ Հալաբյան փ.-Էստոնական փ. խաչմերուկից մինչև Հալաբյան փ.-Աշտարակի խճուղի տրանսպորտային հանգույց ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

«Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: