AM
26 August 2024 - 10:35 AMT

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այդ մասին հայտնել են ԿԽՄԿ Հայաստանյան ներկայացուցչությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ։

«Ըստ ընթացակարգերի, առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ հարցերը քննարկվում են միայն պահող իշխանությունների հետ»,- նշել են ԿԽՄԿ-ից։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։