AM
27 August 2024 - 08:08 AMT

Երևան-Թբիլիսի գնացքը կգործի սեպտեմբերի 3–ից

Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը կվերագործարկվի սեպտեմբերի 3–ից, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն։

Սեպտեմբերին գնացքը կմեկնի Երևանից ամսվա կենտ օրերին, իսկ Թբիլիսիից՝ ամսվա զույգ օրերին։

Երևան-Բաթումի-Երևան գնացքն աշխատում է առանց չվացուցակի փոփոխության՝ մինչև հոկտեմբերի 1-ը։

Չվացուցակին կարելի է ծանոթանալ կայքում, տոմսերը կարելի է ձեռք բերել Երևան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր կայարանների տոմսարկղերում և առցանց։