AM
28 August 2024 - 09:17 AMT

ՊՆ–ն հերքել է Բաքվի ապատեղեկատվությունը և հիշեցրել խախտումների համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի հերթական ապատեղեկատվությունը և հիշեցրել խախտումների համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկի մասին։

Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել»,-ասվում է հաղորդագրության մեջ: