AM
28 August 2024 - 10:48 AMT

Երևան-Կապան կանոնավոր չվերթի հաճախականությունն ավելացել է

Ավելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Ներկայում իրականացվող՝ երկուշաբթի և ուրբաթ օրերի չվերթերին ավելացել է ևս մեկը։ Այսուհետ կանոնավոր կերպով ևս մեկ չվերթ կիրականացվի չորեքշաբթի օրերին», – ասվում է գրառման մեջ։

Թռիչքներն իրականացնում է «NovAir» ավիաընկերությունը, մեկ ուղղությամբ տոմսի արժեքը սկսվում է 20,000 դրամից։

Երևան-Կապան-Երևան երթուղով կանոնավոր թռիչքները մեկնարկել են 2023–ի օգոստոսի 21-ից։