ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում, անդրադառնալով դպրոցական տարվա սկզբին, ասել է, որ նոր դասագրքերի տպագրությունն ամբողջությամբ իրականացվել է։
Նա նշել է, որ այս տարի, ի տարբերություն նախորդի, ժամանակի ձգձգում չի լինի՝ երեխաները կկարողանան ամբողջական փաթեթով դասապրոցեսն իրականացնել, հայտնում է Aysor.am-ը։
«Ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խաչընդոտ չունենք»,-ասել է Անդրեսայանը։
Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ այս տարի բարդ է լինելու․ նոր չափորոշիչների ներդրման գործընթացում են։ Նա հավելել է, որ նախորդ տարվա փորձը կա և հուսով են, որ դպրոցներին ավելի հեշտ կլինի իրականացնել։
Նոր ուսումնական տարում նոր չափորոշիչներ են ներդրվելու՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում: