AM
2 September 2024 - 09:00 AMT

Նոր խարդախություն․ Սոցցաներում առաջարկում են վարորդական վկայական գնել

Ոստիկանությունը զգուշացնում է, որ սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Telegram և TikTok հարթակներում, տարածվում է խարդախության նոր տեսակ, երբ քաղաքացիներին առաջարկում են գումարի դիմաց ձեռք բերել վարորդական վկայական։

Նշվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ գումար են փոխանցել և դարձել խարդախության զոհ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խուսափել ապօրինություններից և չդառնալ խարդախության զոհ։