Ձերբակալվել են «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթը քննվում է իրենց կառույցում, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Այլ մանրամասներ չեն հայտնել։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ձերբակալությունն առնչվում է ապօրինի շինթույլտվությունների տրամադրմանը։
Դարբինյանին ու Աբովյանին ձերբակալելուց առաջ նրանց աշխատասենյակում խուզարկություններ են անցկացվել։