ԱՄՆ Պետական դեպարտամենտում կայացել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինայի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել է պետդեպարտամենտի Եվրասիայի երկրներին օգնության հատկացման համակարգող գրասենյակի ներկայացուցիչ Էյլին Սմիթը: Նա տեղեկացրել է նախարար Նաիրա Մելքումյանին Լեռնային Ղարաբաղում իրականացվող ԱՄՆ հումանիտար ծրագրերի մասին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: