AM
6 September 2024 - 07:53 AMT

Ալեն Սիմոնյանը կմեկնի Հունգարիա, ապա՝ Կանադա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա, այնուհետև Կանադա։ Նա այդ մասին կարգադրություններ է ստորագրել։

Աժ պատվիրակությունը Բուդապեշտում կգտնվի սեպտեմբերի 17-19-ը, իսկ Օտտավայում՝ սեպտեմբերի 25-30-ը։

Պատվիրակության կազմում ընդգրկված բարեկամական խմբի ղեկավարները, անդամները և ԱԺ աշխատակազմի աշխատակիցները։