ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգային: Նա գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի ԱԳ նախարար նշանակվելու առթիվ և անհամբեր սպասում եմ մեր համագործակցությանը հարաբերությունների հետագա զարգացման գործում»,–ասվում է գրառման մեջ։
Նա նաև շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դմիտրո Կուլեբային տարիների կառուցողական գործակցության համար։
Մինչ նշանակումը Սիբիգան Կուլեբայի առաջին տեղակալն էր։
Սեպտեմբերի 4–ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական է տվել։ Կուլեբան ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի մարտից։ Մեկնաբանելով Կուլեբայի հրաժարականը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ «նոր էներգիա է անհրաժեշտ»: