AM
6 September 2024 - 11:11 AMT

Վահե Գևորգյանը` Մոնղոլիայում ՀՀ դեսպան համատեղության կարգով

Վահե Գևորգյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ դեսպան: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանին, համատեղության կարգով, նշանակել Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»,- ասված է հրամանագրում։