Նոյեմբերի 15-ից «Հայկական ավիաուղիները» սկսում է ուղիղ չվերթներ Հայաստանից դեպի Հնդկաստան։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով, որը նախատեսված է 220 ուղևորի համար:
Թռիչքները կիրականացվեն երեքշաբթի և կիրակի օրերին, տևողությունը մոտ 5 ժամ է, Երևանից Դելի՝ 4 ժ. 40 րոպե, Դելիից Երևան՝ 5 ժ. 10 րոպե։
Մոսկվայից («Շերեմետևո» օդանավակայան) դեպի Դելի տրանսֆերային թռիչքները ուղևորներին հասանելի կլինեն նաև Երևանից՝ միջանկյալ, տարանցիկ չվերթով։
«Հայկական ավիաուղիներով» թռիչքների առավելությունները ներառում են.
Ձեռքի ուղեբեռ՝ 1 տեղ մինչև 7կգ – 55х40х20:
Սակագնային զեղչեր՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար՝ 90%
2-12 տարեկան երեխաների համար՝ – 15%
Տոմսերի փոխանակման հնարավորությունը մեկնելուց առաջ և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն։
Սակագների մասին մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։
Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում, առցանց գործակալությունների կայքումև տոմսարկղերում: