AM
10 September 2024 - 06:54 AMT

Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի Սասուն Բադասյանին ազատել 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Բադասյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2023 թվականի փետրվարին։