AM
11 September 2024 - 08:25 AMT

Նար-Դոսի փողոցի մի հատվածը մինչև սեպտեմբերի 30-ը գիշերը փակ է լինելու

Սեպտեմբերի 10-30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Նար-Դոսի փ. – Վարդանանց փ. խաչմերուկից մինչև Նար-Դոսի փ. – Տիգրան Մեծի պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Դա պայմանավորված է ճանապարհաշինարարական աշխատանքներով։

Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:

«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,- ասված է հաղորդագրության մեջ: