Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ: Գործընթացն իրականացվում է երկու փուլով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նոր վերելակները հագեցած են անվտանգության տարբեր համակարգերով: Դրանք հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար:
Հասցեների ընտրությունն իրականացվում է ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով, թե որ վերելակներն են առավել վթարային և որ հասցեներից են ավելի հաճախ ահազանգեր ստացվում:
2019–ից մինչև 2023–ի ավարտը Երևանում ընդհանուր առմամաբ փոխարինվել է 1551 վերելակ։