Սեպտեմբերի 11-ից 2 ամիս տևողությամբ կփակվի Սևանի տրանսպորտային հանգույցի՝ Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Դա պայմանավորված է ճանապարհաշինական աշխատանքներով։ Այդ ուղղությամբ երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի մյուս գոտի։
