AM
11 September 2024 - 14:31 AMT

ՀՀ-ում աշխարհի երիտասարդ պատգամավորների հավաք կանցկացվի

Հայաստանում աշխարհի երիտասարդ պատգամավորների հավաք կանցկացվի՝ սեպտեմբերի 12-14-ը Երևանում կհյուրընկալեն Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովի մասնակիցներին։

Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը 45 տարեկանից ցածր երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ միմյանց հետ կապվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջակցելու համար: Այս տարվա «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման կենտրոնացած է լուծումների վրա՝ ապահովելու կրթության անխափան հասանելիությունը եւ երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծումը:

Միջոցառումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության և Հայաստանի Ազգային ժողովի կողմից։ Սպասվում է ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակից մոտ 60 երկրից:

Համաժողովի բացմանը ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին կհաջորդեն Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի եւ Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի նախագահ Դեն Քարդենի ելույթները։ Միջոցառման փակման արարողությանը ելույթ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։