Հայաստանում մեկ օրում հեռախոսային խարդախության 11 դեպք է արձանագրվել, հանցագործներին 16,700 հազար դոլար է փոխանցվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Սեպտեմբերի 10–11–ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած, քրեական պատասխանատվությունից ազատելու համար գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 11 ահազանգ, որոնցից 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16,700 դոլար»,–ասվում է գրառման մեջ։
Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում և հորդորում` չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը, ինչպես նաև դիմել իրավապահներին։