AM
12 September 2024 - 11:43 AMT

«Դալմա Գարդեն մոլում» ռումբի առկայության ահազանգը կեղծ էր․ Մարդկանց տարհանել են նաև «Ռոսիա մոլից»

«Դալմա Գարդեն մոլ»-ում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել, ներսում գտնվող մարդիկ տարհանվել են: Տեղեկությունը հաստատել են Ներքին գործերի նախարարությունից, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Ստուգման արդյունքում պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:

Մարդկանց տարհանել են նաև «Ռոսիա մոլից»։ Այդ մասին ահազանգել են քաղաքացիները, հայտնում է Yerkir.am-ը։

Նրանք նշել են, որ ժամը 14։00-ի դրությամբ «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնից մարդկանց տարհանել են։ Աշխատակիցները նշել են, որ տարհանումը կատարվել է տեխնիկական խնդիրների պատճառով, որևէ այլ հիմնավորում չեն ներկայացրել։