AM
12 September 2024 - 13:13 AMT

ՀՀ և Չինաստանի ՊՆ ղեկավարները գործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել

Չինաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ:

Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարները պատրաստակամություն են հայտնել Հայաստան-Չինաստան համագործակցությունն էլ ավելի զարգացնելու, ներառյալ բարձրաստիճան շփումները երկու երկրների զինված ուժերի միջև։

Պապիկյանն ու Դուն Ցզյունն նշել են, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Չինաստան է մեկնել Հարավային Կորեայից, որտեղ մի շարք գործընկերների՝ Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Շին Վոն-սիկի, Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Տխե Յոլի, Սինգապուրի պաշտպանության նախարար Էնգ Հեն Նգի, Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենի ու միջոցառմանը մասակցող փորձագիտական շրջանակի հետ քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին ու երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: