Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեել է, որ ըստ իրենց թողած սպառազինությունների պլանի՝ նախատեսված էր գնել մետ 2 500 ԱԹՍ, որից շուրջ կեսը պետք է հասներ ՀՀ և ընդունվեր ԶՈւ-ի շարքեր մինչև 2020 թվականը։ Մինչդեռ, ըստ նրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկավ և փոխեց սպառազինությունների գնման պլանը և ԱԹՍ-ների փոխարեն գնեց ՍՈւ կործանիչները, որոնք պատերազմի ընթացքում չեն օգտագործվել։
«Հիմա դրա համար թող գնան ու ներողություն խնդրեն»,-ասել է Մամիջանյանը, հայտնում է Aysor.am-ը։
Նա նշել է, որ խոսում են ՄՈԲ ռեսուրսից և անձնակազմի պատրաստվածությունից։
«Էտ նույն անձնակազմն է 2016-ի քառօրյան հաղթել, ինչու «թակ» մի դեպքի դասալքության մասին հաղորդում չկա»,-ասել է նա։
Մամիջանյանը շարունակել է, որ պետք է ներողություն խնդրի, որ հոկտեմբերից զինադադար չի կքնել, և դրանից հետո զոհերն իր անձնական պատասխանատվությունն ունեն։
«Մեկ էլ պահեստների լիուլի լինելու և չլինելու մասին էին խոսում, թիվ չեմ հնչեցնի, բայց կեսից պակասն է օգտագործվել արկերի։ ՀՀ ԶՈւ-ն որևէ սպառազինության խնդիր չի ունեցել, և դա եղել է մեր ձեռքբերված և անվճար ստացած սպառազինության հաշվին»,-ասել է նա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե նախկին իշխանությունները ժամանակին անհանգստացած լինեին՝ «44-օրյա պատերազմում չէինք կանգնի բանկա-բութուլկեքի հետևում»։
Ընթերցեք նաև․ Փաշինյան․ ժողովրդին պարտադրել ենք ապրել «պատմական ցիկլի» մեջ, որի համար պետք է ներողություն խնդրենք՝ ես խնդրում եմ






