AM
17 September 2024 - 08:42 AMT

Երևանում սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն կանցկացվի

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է մշակութային նոր նախագիծ: Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն:

Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-ին կկայանա Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը:

Փառատոնի շրջանակներում ելույթ կունենան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։