Երևանի կենդանաբանական այգում շարունակվում են ընդլայնման, բարելավման աշխատանքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ 2023-ից որդեգրվել է Երևանի կենդանաբանական այգու զարգացման նոր ծրագիր, որն առաջին հերթին լուծելու է կենդանիների պահպանման պայմանների խնդիրը:
«Ըստ նախագծի՝ կառուցվում են նոր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան ազատավանդակներ, ճեմուղիներ, կձևավորվի կանաչապատ և հարմարավետ միջավայր, կարդիականացվեն ենթակառուցվածքները, կընդլայնվի այգու տարածքը:
Կենդանաբանական այգու նոր ծրագրի հիմքում՝ կենդանիներին իրապես ազատ պայմաններում ապրելու հնարավորություն ստեղծելն է»,–ասվում է գրառման մեջ։
Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940 թվականին։ Տարածքը 85 000 մ² է, որից կենդանիների համար նախատեսված կառույցներինը՝ 52,000 մ²։