AM
18 September 2024 - 11:38 AMT

Վարչապետ․ Գերիների հարցը պետք է լուծի «Խաղաղության պայմանագիրը», անկախ նրանից՝ դա այնտեղ գրվա՞ծ է, թե ոչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում անդրադարձել է նաև Բավքում պահվող հայ գերիներին։ Նա ասել է, որ խաղաղության պայմանագիրն է, որը պետք է լուծի Ադրբեջանում գերիների և պատանդ պահվող անձանց հարցը՝ անկախ նրանից այդտեղ դա բառացի գրվա՞ծ է, թե ոչ։

«Խաղաղության պայմանագիր նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ: Մենք այսօր ասում ենք, որ խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է, ասում ենք ինչը համաձայնեցված է, եկեք ստորագրենք և անցնենք այն մնացածին, ինչը որ համաձայնեցված չէ։ Եվ հնչում է տեսակետ, որ ո՛չ, մինչև ամեն ինչ չհամաձայնեցվի կամ բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, այդ պայմանագիրը պետք է չստորագրվի: Իսկ քանի՞ հոդված պետք է լինի այդ պայմանագրում»,-ասել է Փաշինյանը, գրում է Aysor.am-ը։

Նա օրինակ է բերել, որ կա մի հոդված, որը չհամաձայնեցված է և որն ընդամենն ամիսներ առաջ է Ադրբեջանի կողմից առաջարկվել։

«Կողմերից մեկը կարող է ասել մի հատ էլ հոդված կա, սա էլ պետք է համաձայնեցնենք, կարող ենք դա էլ համաձայնեցնել: Kարող է պարզվel՝ մի հատ էլ հոդված կա, որը պետք է համաձայնեցնել: Ոչ մի տեղ չկա գրված, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա 25 հոդված և չի կարող ունենալ 17 կամ 15 հոդված: Այստեղ քաղաքական կամքի մեջ է խնդիրը»,-ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։