AM
19 September 2024 - 06:51 AMT

Վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին լուրի իսկությունը ստուգվում է

Համապատասխան կառույցները ստուգում են ռուս հաքերների կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին տեղեկության իսկությունը: Այդ մասին տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, հայտնում է Արմենպրեսը։

«Համապատասխան կառույցները ստուգում են տեղեկատվության իսկությունը, այս պահին դրա հաստատումը չունենք»,-ասել է Խաչատրյանը:

Ավելի վաղ «Ազատությունը» հայտնել էր, որ ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազա՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով։ Հաքերները սպառնացել են, որ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2․5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։