Վարչապետի հրաժարականը պահանջող «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է, որ սեպտեմբերի 19-ը մեր պատմության ամոթի և խայտառակության օրերից մեկն է և առաջին հերթին խարան է՝ դրոշմված ՀՀ իշխանությունների ճակատին։
Ըստ նրա՝ հենց ՀՀ իշխանությունների հանցավոր անտարբերությունն ու անգործությունը հասցրեցին այս վիճակին, գրում է Aysor.am-ը։
«Երբ ուղղակի իրենց աչքերի առջև մի քանի կիլոմետր հեռավորության վրա, մեր ժողովուրդը ստիպված եղավ հերթական ցեղասպանությանն առերեսվել, բնազրկվելու և գաղթի ճանապարհը բռնել։ Այս բոլորը խարար են առաջին հերթին այս իշխանություների ճակատին և այդպես էլ մնալու է»,-ասել է նա։
Սրբազանը նշել է, որ այս օրը խարան է նաև միջազգային հանրության ճակատին, հատկապես նրանց, որը երշխավոր է եղել արցախցի քույրերի և եղբայրների անվտանգության համար։
«Շատ արցախցիներ անցնելով ցավի և կորովի այս ճանապարհը, մեզ հետ փայփայում են տուն վերադառնալու հույսը և կամքը, մենք այլընտրանք չունենք, քան հաղթանակը»,-ասել է նա։
Սրբազանը նշել է. «Հեռու չի լինելու այն օրը, որ մենք ազգովի դարձյալ կտոնախմբենք մեր ազատագրությունը և մեր հաղթանակները՝ վկան «Եռաբլուրի» և մեր հեոսների լքված շիրիմներն են»։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։