Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը հանդարտեցման ուղղությամբ է գնում։
Նա հավելել է, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում արդեն իսկ նկատելի է զգալի իջեցում, հայտնմում է Factor.am-ը։
«Նվազումը նկատելի է թե՛ թեստավորման հետ կապված վիճակագրական տվյալների և թե՛ թեստի դրական արդյունքների մասով։ Մեր կողմից ներկայացվել էր, որ սեպտեմբերի վերջ, հոկտեմբերին մենք կտեսնենք նվազում: Ընդհանուր աշխատանքները շարունակվում են, և մեր կողմից մարզային այցելությունները ևս կշարունակվեն»,- մանրամասնել է նախարարը:
Ավանեսյանը նաև հայտնել է, որ կարմրուկի տեղական բոլոր բռնկումները մարել են, կան միայն ձեռքբերովի դեպքեր։
Հիվանդության համար հատուկ պատվաստանյութ և հատուկ դեղամիջոց չկա։ Իրականացվում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի բարելավմանը: Դեպքերի 80 տոկոսում հիվանդությունը ընթանում է գրեթե առանց ախտանշանների: Ծանր դեպքերն ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում՝ մենինգիտի և էնցեֆալիտի երևույթներով և կազմում են մոտ 1 տոկոս։
Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են, որոնք վարակվում են թռչուններից: Հիվանդացության առավել մեծ ակտիվություն դիտվում է հուլիսից օգոստոս ժամանակահատվածում: