Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 19-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել առկա մարտահրավերների մասին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Մենք կարևորում ենք Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը՝ ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում։
Նա հավելել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։