Շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ֆրանսիան ներկայացնող, համանխագահ Հյուգ Պերնեյի առաջին այցը Հայաստան: Երեկ նա հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Այսօր նախատեսված է համանախագահի հանդիպումը արտաքին գործերի նախարարի տեղակալ, Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բանակցություններում նախագահի անձնական ներկայացուցիչ Թաթուլ Մարքարյանի հետ: Վաղը ֆրանսիացի դիվանագետը կմեկնի Երեւանից: Հատկանշական է, որ Հյուգ Պերնեն այս անգամ մտադիր չէ այցելել Բաքու: Հիշեցնենք, որ Մինսկի խմբում Ֆրանսիայի ներկայացուցչի պաշտոնում Պերնեն փոխարինել է Ֆիլիպ դը Սյուրմենին, որը Ուկրաինայում դեսպան է նշանակվել : Պերնեն Ֆրանսիայի ԱԳՆ ցամաքային Եվրոպայի դեպարտամենտի տնօրենն է: Նա աշխատել է Ֆրանսիայի դեսպանատանը Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Կիեւում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: