AM
23 September 2024 - 12:02 AMT

Ավինյան. Առանց նորմատիվների պահպանման Երևանում որևէ բենզալցակայան չպետք է աշխատի

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ առանց նորմատիվային կանոնների պահպանման Երևան քաղաքում որևէ բենզալցակայան չպետք է աշխատի։

Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքաշինական նորմերի պահանջների խախտումներով գործառնական և նպատակային նշանակությանը չհամապատասխանող հեղուկ վառելիքի և ածխաջրածնային գազերի լցավորման կայանների ուսումնասիրությունները, հայտնում է քաղաքապետարանաը։

«Վստահ եմ, որ դեռ շատ պետք է աշխատենք, և դեռ շատ վայրերից բենզալցակայանները պետք է դուրս գան: Անհրաժեշտ է հստակ հասկանալ՝ ինչ չլուծված խնդիրներ կան և ինչ ուժեր է պետք ներգրավել այլ գերատեսչություններից համալիր լուծումներ տալու նպատակով: Տեմպն էականորեն թուլացել է, ու այն պետք է վերականգնել: Իրավական առումով՝ ամենապարզ գործերն արվել են, բայց առանց նորմատիվային կանոնների պահպանման Երևան քաղաքում որևէ բենզալցակայան չպետք է աշխատի»,- նշել է Տիգրան Ավինյանը: