Սեպտեմբերի 9-20-ը Հայաստանում էին Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները, որոնք ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների հետ դիտարկեցին սերժանտական կազմի ուսուցման և կատարելագործման հարցերը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Phoenix Platoon ծրագիրը արդեն 8 տարի է ընթացքի մեջ է և ուշադրության կենտրոնում են արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորումը, ինչպես նաև պլանավորման ու առաջնորդման լավագույն փորձը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրայր Գեղամյանին նշանակել է ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ։ Կցորդը նշանակվել է 3 տարի ժամկետով, նստավայրը Վաշինգտոնն է։