AM
24 Սեպտեմբեր 2024 - 09:21 AMT

Աննա Հակոբյանն Օլենա Զելենսկայի հրավերով Նյու Յորքում ներկա է եղել գագաթնաժողովի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկնոջ` Օլենա Զելենսկայի հրավերով Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ շրջանակում անցկացվող գագաթնաժողովի։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում և նաև կարճ տեսահոլովակ հրապարակել։

«Ուկրաինայի առաջին տիկնոջ` Օլենա Զելենսկայի հրավերով ներկա էի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող «Securing the Future for Children: Addressing new challenges for Soft Power» խորագրով գագաթնաժողովին»,- ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նա Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ է ունենալու նաև ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Նյու Յորք է մեկնել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հանդես կգա ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։