AM
25 September 2024 - 10:06 AMT

ԱՆ․ Սեզոնային սուր շնչառական վիրուսների դեպքում հակաբիոտիկները չեն օգնում

Սեզոնային սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեպքում, որպես կանոն, հակաբիոտիկները չեն օգնում: Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման և բուժման արդյունավետության նվազեցման, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

ԱՆ-ն հիշեցնում է նաև, որ հակաբիոտիկները կյանք փրկող դեղեր են, ուստի պետք է պահպանել արժեքավոր այդ ռեսուրսը և անհարկի չընդունել` հնարավորություն տալով ապագա սերունդներին ունենալու էֆեկտիվ հակամանրէային դեղեր վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժման նպատակով: