AM
25 September 2024 - 14:02 AMT

Մաշտոցի պողոտայի 1-ին երթևեկելի գոտին կգործի միայն տրանսպորտի համար

Սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոց – Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոց – Թումանայն խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտшт կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:

Մաշտոցի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխությունը կատարվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով։

Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ: