AM
26 September 2024 - 09:40 AMT

«Հայկական ավիաուղիները» Երևանից Վոլգոգրադ թռիչքներ կիրականացնի

«Հայկական ավիաուղիներ» (Armenian Airlines) ավիաընկերությունը դեկտեմբերի 1-ից մեկնարկելու է Երևան – Վոլգոգրադ – Երևան երթուղով չվերթեր:

Դրանք կիրականացվեն շաբաթական 1 անգամ՝ յուրաքանչյուր կիրակի, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: