Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հռոմ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Այցի ընթացքում երկու մայրաքաղաքների միջև կստորագրվի «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին կքննարկեն երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր ու կնախանշեն առաջիկա անելիքները: