AM
30 September 2024 - 08:53 AMT

Ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ Հոկտեմբերի սկզբին անձրևներ կտեղան

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5 մ/վ, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին կնվազի 2-3 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին, 3-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 30–ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +23 աստիճան։ Սեպտեմբերի լույս 30–ի գիշերը գրանցվել է +7 աստիճան։