AM
30 September 2024 - 09:38 AMT

Հոկտեմբերի 1–ին երթևեկությունը Երևանի որոշ փողոցներում կսահմանափակվի

Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 8-ից 19.00-ն պարբերաբար կսահմանափակվի Պռոշյան, Պարոնյան, Դեմիրճյան փողոցների երթևեկությունը։

«Խնդրում ենք նշված ժամանակահատվածում խուսափել տվյալ փողոցներով երթևեկելուց։ Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1–ին կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին: