Իրանը պարզեցրել է հայկական պետհամարանիշերով մեքենաների մուտքը։ Նոր կարգն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 28–ից, հայտնում է է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
Օգոստոսին Հայաստանի և Իրանի միջև ստորագրված կարևոր համաձայնագրի շնորհիվ հայկական ավտոմեքենաների սեփականատերերն արդեն հնարավորություն ունեն ճամփորդելու դեպի Իրան սեփական տրանսպորտային միջոցներով։
Նրանք կարող են ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը (մաքսային տարանցման փաստաթուղթ), որը կպարզեցնի մաքսային գործընթացները և հնարավորություն կտա նրանց ճամփորդել Իրան հայկական ավտոմեքենաներով։
Շուտով Սյունիքում կգործի գրասենյակ, որտեղ ՀՀ քաղաքացիներն արդեն տեղում կարող են ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը։ Այսպիսով կրճատվում են մաքսային ընթացակարգերն ու արագանում է անդրսահմանային ճանապարհորդության գործընթացը։