AM
1 October 2024 - 06:58 AMT

Մաշտոց-Բաղրամյան պողոտա հատվածում երթևեկությունը կդառնա միակողմանի

Հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Մասնավորապես Իսահակյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Բաղրամյան պողոտա ընկած ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

Նշված ճանապարհահատվածը կգծանշվի և կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։