AM
1 October 2024 - 11:09 AMT

Տորք Անգեղի այգու հարակից կիրճում քաղաքային զբոսայգի կլինի

Սեպտեմբերի 29-ին բաց դռների օր էր հայտարարվել Աշոտ Հովհաննիսյան 21 հասցեում, որտեղ Տորք Անգեղի այգու հարակից կիրճը կառուցվում է որպես քաղաքային զբոսայգի։ Կառուցապատող «Ձորի թաղ» ՍՊԸ–ն քաղաքապետարանի հետ համատեղ իրականացնում է այգու նախագիծը՝ որպես նվեր քաղաքին։

Զբոսայգին զբաղեցնում է 4 հա տարածք, որը ձգվում է մինչև Novel Masiv նորակառույց բազմաֆունկցիոնալ համալիր։ Այգին բացառիկ է իր նախագծով, քանի որ կառուցվում է՝ պահպանելով տեղանքի ռելիեֆը, որտեղ նախատեսված են մեծերի ու փոքրերի ժամանցն ապահով տարբեր հատվածներ՝ ամֆիթատրոն, խաղահրապարակներ, հեծանվուղիներ, կանաչապատ գոտիներ։

Այգու կառուցման աշխատանքների առաջին փուլը, որը ներառում էր հողային աշխատանքները և բետոնային հենապատերի կառուցումը, արդեն ավարտված է, հոկտեմբերից կմեկնարկի աշխատանքների 2-րդ փուլը, որպեսզի 2026-ի ամռանն այգին իր դռները բացի Երևանի բնակիչների համար:

Բաց դռների օրվան ներկա են եղել թաղամասի ներկա և ապագա բնակիչները, հայտնի հյուրեր, պաշտոնյաներ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը։

Այցելուները բացառիկ հնարավորություն են ունեցել շրջելու ապագա այգու տարածքով, տեսնելու արդեն իսկ կատարված աշխատանքները, ինչպես նաև մասնակցելու կառուցապատողի կողմից կազմակերպված միջոցառմանը, որտեղ ներկայացված էին «Նովել Մասիվ» բնակելի համալիրի և Տորք Անգեղի այգու նախագիծը, ինչպես նաև կազմակերպված էր ճարտարապետական նախագծերի ցուցադրույուն Թամանյանի թանգարանի հետ համտեղ։