Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2024-ում նախորդ տարվա համեմատ 9 դիրքով առաջընթաց է գրանցել՝ զբաղեցնելով 63-րդ հորիզոնականը, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Զեկույցը հրապարակվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից 2024թ. թվականի սեպտեմբերի 26-ին։
Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրի շարքում 15-րդն է: Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք», «Ստեղծագործական արտադրանք», «Շուկայի կատարելագործվածություն» և «Բիզնես գործընթացների բարդություն» հենասյուներով: Միևնույն ժամանակ, անկում է գրանցվել «Ինստիտուտներ» հենասյունում։