AM
13 June 2002 - 17:55 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՅՑՈՎ ԿՐԿԻՆ ԵՂԵԼ Է ԲԱՔՎՈՒՄ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի նախկին առաջին տեղակալը, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, ԱՄՆ քաղաքացի Ժիրայր Լիպարիտյանը մեկ շաբաթվա ընթացքում մասնավոր այցով գտնվում էր Բաքվում: Նշենք, որ ներկայումս նա ոչ մի կերպ չի ներկայացնում Հայաստանը: Ադրբեջանի մայրաքաղաք Լիպարիտյանի այցելության նպատակն էր` ղարաբաղյան հակամարտության մասին ապագա գրքի համար նյութերի հավաքագրումը: Նա հանդիպել է քաղաքական գործիչների, փորձագետների եւ դիվանագետների հետ: Հիշեցնենք, որ հրաժարականից հետո Լիպարիտյանը մեկ անգամ արդեն այցելել է Բաքու:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: