ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հոկտեմբերի 7–ին հրդեհված «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար։
«Վնասների չափի մասին այս պահին տեղեկություն հայտնել չեմ կարող։ Քննչական գործողություններ են իրականացվելու, գործողությունների արդյունքում կնշանակվեն բազմաթիվ փորձաքննություններ՝ սկսած հրդեհի առաջացման պատճառներից, գույքի, շինության արժեքի հետ կապված»,- ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Ցուցուլյանը նշել է, որ պայթյուն չի եղել, ընթացքում ընդամենն ապակի է պայթել՝ տաքացման հետևանքով։
Հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել է հոկտեմբերևի 7-ին, ժամը 12։57-ին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Հրդեհը տարածվել է ոչ միայն «Դոմուսի» պահեստի հատվածում, այլև խանութի։Հրդեհից տուժածներ չկան, այրվել է կահույք, տեխնիկա, շինանյութ։