AM
8 October 2024 - 09:59 AMT

Երևանի 2806 ամյակի գլխավոր միջոցառումնը՝ Հանրապետության հրապարակում

Երևանի տոնն այս տարի նշվելու է հոկտեմբերի 13–ին։ Երևանի 2806-ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։

Կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի։

Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոներ։

Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված արտիստները։

«Հոկտեմբերի 13-ին արի՛ Երևան` տոնենք»,–ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։