Ազգային ժողովում քննարկվելու է հանցավորության վիճակը Հայաստանում: Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ:
Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեման:
2024 թվականի 1–ին կիսամյակի տվյալներով` կա 18,818 հանցավորության դեպք, սա այն դեպքում, երբ 2023 թվականի նույն ժամանակահատվածում եղել է 19,891 դեպք, սակայն, 17.8 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները, հատկապես զենքի գործադրմամբ։