«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ամբողջ ընթացքում սոցիալական որոշ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ, հայտնում է Հայաստանի պատմության թանգարանը։
Անվճար այցելությունը տրամադրվում է․
– մինչև 12 տարեկան երեխաներին,
– երկկողմանի ծնողազուրկ երեխաներին,
– ՀՀ և ԼՂՀ տարածքում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին,
– հաշմանդամություն ունեցող անձանց,
– ժամկետային զինծառայողներին,
– աղքատության համակարգում ընդգրկված նպաստառուներին,
– բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին,
– սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին (նախապես ներկայացված հայտի հիման վրա),
– թանգարանների աշխատակիցներին,
– զբոսավարների միության անդամներին,
– լրագրողներին։
50% զեղչը տրամադրվում է․
– 12 տարեկանից բարձր դպրոցականներին,
– ուսանողներին,
– ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներին,
– փախստականներին։
Անվճար այցելությունից և զեղչից օգտվելու համար տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել թանգարանում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ։